fbpx
Համեղ անակնկալ ձեզ և ձեր հարազատներին
099 30-11-11 091(098) 90-62-00

Վերադարձման և Փոխհատուցման կանոնները

Կայքում գնված Պատվերների կամ որևիցե Ծառայության վերադարձը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք այս Վերադարձման և Փոխհատուցման պայմանները, որը Օգտագործման Պայմանների անբաժանելի մասն է: Հաճախորդները պետք է ուշադիր կարդան Վերադարձման և Փոխհատուցման կանոնները, որը ներկայացված է յուրաքանչյուր Ծառայության հետ, մինչ Կայքից Ծառայություն ձեռք բերելը:

Պատվերների չեղարկում կամ մերժում

«Նոր Պատվեր» կարգավիճակում Պատվերը ենթակա է չեղարկման։ Պատվերի այլ կարգավիճակները ենթակա չեն չեղարկման: Պատվերի չեղարկման դեպքում Ծառայությունը չի առաքվի Հաճախորդին և Հաճախորդը կփոխհատուցվի հետևյալ կերպ`

  • Եթե Պատվերի վճարման տարբերակ ընտրվել էր Կանխիկ մեթոդը, ապա Հաճախորդից չի գանձվում որևիցե գումար և Պատվերը չեղարկվում է:
  • Եթե Պատվերը առաքվում է Հաճախորդին, բայց Հաճախորդը հրաժարվում է, ապա Հաճախորդից գանձվում է ընդամենը առաքման վրա ծախսված գումարը։

Հաճախորդները կարող են մերժել առաքված Պատվերը առանց բացելու վերջինիս փաթեթավորումը: Այս դեպքում Դիսպետչերը ետ կվերցնի Պատվերը`

  • Եթե որպես Պատվերի վճարման տարբերակ ընտրվել է Կանխիկ մեթոդը, ապա Հաճախորդին կառաջարկվի վճարել վերադարձի ծախսերը: Այս գումարը ներառում է առաքման ծախսերը և կարող է լինել հավելյալ գումար ապրանքների համար, որոնք ենթակա են վերադարձի:

Հաճախորդները կարող են հրաժարվել Պատվերից, եթե փաթեթավորումը, որով Պատվերը առաքվել է, զգալիորոն վնասված է և տեղ է տալիս հիմնավոր կասկածի, որ փաթեթի պարունակությունը կարող է վնասված լինել փոխադրման ժամանակ: Տվյալ դեպքում Հաճախորդը կարող է հրաժարվել Պատվերից առանց վերջինս բացելու: Դիսպետչերը ետ կվերցնի Պատվերը, և Հաճախորդը կունենա հետևյալ հնարավորությունները`

  • Այս դեպքում Հաճախորդի համար կկազմակերպվի նոր անվճար առաքում փոխարինված Պատվերով և նոր փաթեթավորումով:
  • Հաճախորդը կարող է չեղարկել Պատվերը: Եթե որպես Պատվերի վճարման տարբերակ ընտրվել է Կանխիկ մեթոդը, ապա Հաճախորդից չի գանձվի որևիցե գումար: Եթե Պատվերի վճարման տարբերակ ընտրվել է անկանխիկ մեթոդ, Հաճախորդին կփոխհատուցվի պատվերի ամբողջական գումարը, ներառյալ առաքման ծախսերը:
© 2019 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են